Եզեկիելի մարգարեության մեկնություն 18։9

Ա. Լոպուխին

«Գործում է Իմ պատվիրանների համաձայն և Իմ հրամանները կատարում է ազնվությամբ, ապա ուրեմն նա արդար է, նա անպատճառ պիտի ապրի»,- ասում է Տեր Աստված»»։ [9] (Սինոդական թարգ․)
   
   «Պատվիրաններ» և «հրամաններ» - տե՛ս 5։6-րդ համարի բացատրությունը, որտեղ միևնույն եբրայեցերեն բառերը թարգմանված են «կանոններ» և «հրամաններ»: Այստեղ այդ արտահայտությունների ներքո հիմնականում նկատի են առնվում վերոնշյալ բոլոր պարտականությունները։
   «Անպատճառ պիտի ապրի» - սլավոներենում ավելի ստույգ՝ «կյանքով պիտի ապրի»։ «Կյանք» ասելով հասկանում ենք, ինչպես հաճախ է պատահում Հին Կտակարանում, բոլոր բարիքների ամբողջությունը, սակայն հիմնականում նկատի է առնվում փրկությունը գալիք աղետների ժամանակ և մասնակցություն ունենալն ապագայի Մեսիական թագավորությանը:
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 18:5
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) իմ հրամաններով է շարժւում, որպէսզի օրէնքներս պահի ու գործադրի, - այդպիսին արդար է, ապրելով պիտի ապրի, - ասում է Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ․) իմ կանոններով ընթանա և իմ պատվիրանները պահի, որ ճշմարտությամբ վարվի, նա արդար է, նա անպատճառ պիտի ապրի»,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) Ըստ հրամանաց իմոց գնայցէ, զիրաւունս իմ պահիցէ և առնիցէ զնոսա. արդա՛ր է նա՝ կելով կեցցէ, ասէ Ադովնայի Տէր։