Եզեկիելի մարգարեության մեկնություն 19։13

Ա. Լոպուխին

«Իսկ հիմա նա տնկվել է անապատում, չոր ու ծարավ երկրում»։  (Սինոդական թարգ․) [13]
   

   Հայրենիքից, իր բնօրրանից կտրված ժողովրդին, այսպես ասած, տեղափոխում են մի անապատ, որտեղ այդ ժողովուրդն անկարող է բարգավաճել:

   «Չոր ու ծարավ անապատ» արտահայտությամբ մատնացույց է արվում ոչ թե Քաղդեական պտղաբեր երկիրը, այլ՝ գերության ծանրագույն պայմանները։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Եւ հիմա այն տնկեցին անապատում, անջրդի հողի վրայ:
(Արարատ թարգ․) Եվ հիմա անապատում է տնկվել, չոր ու ծարավ երկրում։
(Գրաբար) Եւ անդ տնկեցին զնա յանապատի յերկրի յանջրդին: