Եզեկիելի մարգարեության մեկնություն 19։3

Ա. Լոպուխին

«Եվ կերակրեց իր կորյուններից մեկին․ նա մի երիտասարդ առյուծ դարձավ և սովորեց որս անել, կերավ մարդկանց»։ [3] (Սինոդական թարգ․)
   

    «Կերակրեց» - «apephdhse», ասել է թե՝ այդուհետ կորյունը հանգիստ է թողել իր մորը՝ նրանից կերակրվելու կարիք այլևս չունենալով։

   «Իր կորյուններից մեկին» - առյուծի՝ Հուդայի կամ Հուդայի թագուհու առաջին կորյունը, համաձայն մեկնաբանների միաբերան տեսակետի, Հովաքազն էր, որը երեք ամիս թագավորելուց հետո գերի տարվեց Եգիպտոս (4-րդ համար):

   «Նա մի երիտասարդ առյուծ դարձավ» - այսինքն՝ դարձավ թագավոր։

   «Սովորեց որս անել, կերավ մարդկանց» - պարտադիր չէ, որ այս խոսքերը հատուկ նպատակ ունենան մատնացույց անելու Հովաքազի թագավորության բնութագիրը կամ էլ միտված լինեն այն դատապարտելուն (չնայած որ նրա թագավորությունը դատապարտվում է Դ Թագ․ 23։32-րդ համարում), այլ հնարավոր է, որ այստեղ մենք ականատես ենք լինում նկարագրվող պատկերի մի պարզ զարգացման գործընթացի։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Նրա կորիւնների մէջ մի կորիւն հասակ նետեց, առիւծ դարձաւ, սովորեց յափշտակել ու խլել, եղաւ մարդախողխող:
(Արարատ թարգ․) Նա մեծացրեց իր կորյուններից մեկին, որ մի առույգ առյուծ դարձավ. սովորեց բզկտել, մարդ լափեց։
(Գրաբար) Եւ զարգացաւ կորիւն մի ‘ի կորեանց նորա. և առիւծացա՛ւ, և ուսաւ յափշտակել զյափշտակութիւն, և եղև մարդախա՛նձ: