Եզեկիելի մարգարեության մեկնություն 19։8

Ա. Լոպուխին

«Այն ժամանակ նրա դեմ ազգեր ելան շրջակա գավառներից և նրա վրա տարածեցին իրենց ցանցը․ նա բռնվեց նրանց փոսում»։ [8] (Սինոդական թարգ․)
   

    «Ազգեր…շրջակա գավառներից» - բառացիորեն՝ «շրջաններից», «սատրապություններից», որոնք մտնում էին Քաղդեական թագավորության մեջ։ Բայց իհարկե այստեղ կարող են նկատի առնվել նաև ասորեստանցիները, ինչպես նաև՝ ամմոնացիները և մովաբացիները, որոնք այդ ժամանակ երբեմն-երբեմն (օրինակ՝ Հովակիմի օրոք) պատերազմում էին Հուդայի թագավորության դեմ։

   «Իրենց ցանցը» - այստեղ խոսքը մի թակարդի մասին է, որը գտնվում էր 4-րդ համարում հիշատակված փոսում և որի մասին խոսվում է նաև այստեղ: Երկրորդ առյուծի նկարագրությունը, առհասարակ, առավել մանրամասն է, քանի որ տեղի ունեցած իրադարձություններն ավելի թարմ էին հիշողության մեջ։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Շրջակայ երկրներից ազգեր ելան նրա դէմ, թակարդներ լարեցին նրա շուրջ՝ սպանելու համար,
(Արարատ թարգ․) Եվ ազգեր ելան նրա դեմ շրջակա գավառներից և իրենց ցանցը տարածեցին նրա վրա, և նա բռնվեց նրանց փոսում։
(Գրաբար) Եւ յարեան ‘ի վերայ նորա ազգք յիւրաքանչիւր աշխարհաց շուրջանակի, և պատեցին զնա թակարդօք յապականութիւն: