Ա. Լոպուխին
«Եվ դու ո՛ղբ բարձրացրու Իսրայելի իշխանավորների վրա»։ [1] (Սինոդական թարգ․)
Ողբ բարձրացրու Իսրայելի իշխանավորների վրա։ Ինչպես որ մինչ այժմ մարգարեն ցույց է տվել, Երուսաղեմի ճակատագիրը որոշված է, և նրա կործանումն անխուսափելի է։ Նրա համար արդեն կարելի է թաղման երգ երգել, և քանի որ պետության ինքնանկախ գոյության նշանը թագավորական ինքնուրույն իշխանությունն է, ապա այս երգը որպես ողբ առաջարկվում է երգել Երուսաղեմի իշխանների ու թագավորների վրա։ Այսպիսով, այս գլուխը լավագույն ամփոփումն է 12-19-րդ գլուխների համար։ Երուսաղեմի անխուսափելի կործանման վերաբերյալ ծավալված լայնընդգրկուն քննարկումների այդ շարքին նրբորեն զուգադրվում է այս գեղարվեստական և խորապես զգացմունքային ողբը:
Եվ դու ո՛ղբ բարձրացրու Իսրայելի իշխանավորների վրա։
«Իսրայելի իշխանավորների վրա» - այսինքն՝ ինչպես երևում է հաջորդող խոսքերից, այստեղ նկատի են առնվում հրեական երկու թագավորներ, ամենայն հավանականությամբ, Հովաքազն ու Հեքոնիան։ Եզեկիելը Հուդայի թագավորներին (մասնավորապես՝ Սեդեկիային) ամենուր կոչում է «իշխաններ»՝ բացառությամբ 1:2-րդ համարի։ Մարգարեն նրանց այստեղ «իսրայելական» է անվանում, քանի որ հյուսիսային տասնացեղյա թագավորության անկումից հետո Հուդան համարվում էր Իսրայելի միակ ներկայացուցիչը։ Հունարենում այս արտահայտությունը կիրառված է եզակի թվով՝ «ton arconta», և հավանաբար նկատի է առնվում Սեդեկիան, հենց որին էլ, այսպես ասած, հասցեագրված էր այս ողբը։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, ո՛ղբ ասա Իսրայէլի իշխանի վրայ: Ասա՛.
(Արարատ թարգ․) «Դու ո՛ղբ բարձրացրու Իսրայելի իշխանավորների վրա և ասա՛.
(Գրաբար) Եւ դու որդի մարդոյ, ո՛ղբս առ ‘ի վերայ իշխանին Իսրայէլի.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: