Եզեկիելի մարգարեության մեկնություն 20։16

Ա. Լոպուխին

«Որովհետև նրանք մերժեցին Իմ կանոնները և չընթացան Իմ պատվիրաններով ու խախտեցին Իմ շաբաթները, քանի որ նրանց սիրտը հետևում էր իրենց կուռքերին»։[16] (Սինոդական թարգ․)
   
    «Քանի որ նրանց սիրտը հետևում էր իրենց կուռքերին» - կռապաշտության հանդեպ հակվածությունը խորը և ուժգին էր (Եզեկ․ 11:24): Անապատում արձանագրված կռապաշտության դեպքերի մասին խոսվում է Ելից 22-րդ, Թվոց 25-րդ գլուխներում (հմմտ. Օս․ 9:10), ինչպես նաև Ղևտ․ 17:7-րդ, Հեսու 24:14-րդ համարներում։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Այն բանի համար, որ զանց առան օրէնքներս, իմ հրամաններով չշարժուեցին, շաբաթներս պղծեցին եւ իրենց սրտի մտադրութիւնների յետեւից գնացին, -
(Արարատ թարգ․) որովհետև նրանք մերժեցին իմ պատվիրանները, իմ կանոններով չընթացան, իմ շաբաթները պղծեցին, քանի որ իրենց կուռքերին էր հետևում նրանց սիրտը։
(Գրաբար) Փոխանակ զի զիրաւունս իմ մերժեցին, և ըստ հրամանաց իմոց ո՛չ գնացին, և զշաբաթս իմ պղծեցին, և զհետ խորհրդոց սրտից իւրեանց գնացին