Ա. Լոպուխին
18-22. «Եվ Ես նրանց որդիներին ասացի անապատում. «Ձեր հայրերի օրենքներով մի՛ ընթացեք և մի՛ պահեք նրանց պատվիրանները ու ձեզ մի՛ պղծեք նրանց կուռքերով»։ [18] «Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը. Իմ պատվիրաններո՛վ ընթացեք և Իմ կանոննե՛րը պահեք ու կատարե՛ք դրանք»։ «Եվ սրբացրե՛ք Իմ շաբաթները, որպեսզի դրանք նշան լինեն Իմ և ձեր միջև, որպեսզի իմանաք, որ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։ «Բայց որդիները ևս ապստամբեցին Իմ դեմ, Իմ պատվիրաններով չընթացան և Իմ կանոնները չպահեցին, չարեցին այն, ինչը եթե մարդ անի, կապրի, խախտեցին Իմ շաբաթները, ու Ես ասացի․ «Նրանց վրա թափելու եմ Իմ զայրույթը, Իմ բարկությունը սպառելու եմ նրանց վրա անապատում»։ (Սինոդական թարգ․)
«Որդիները» - նույնն է թե՝ անապատում ծնված սերունդը։
«Ապստամբեցին» - այստեղ խոսքը վերաբերում է այնպիսի պարագաներին, ինչպիսիք էին Կորխի ապստամբությունը և Բելփեգորի պաշտամունքը (Թվ․ 25-րդ գլուխ):
«Խախտեցին Իմ շաբաթները» - ինչպես, օրինակ, Թվոց գրքի 15։32-րդ համարում և այլ տեղիներում։
«Ու Ես ասացի․ «Նրանց վրա թափելու եմ Իմ զայրույթը» - տե՛ս Թվոց գրքի 16։45-րդ համարը։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Ու ասացի նրանց անապատում. «Ձեր հայրերի կրօնով մի՛ առաջնորդուէք, նրանց օրէնքները մի՛ պահէք, նրանց վարքով մի՛ խառնակուէք ու մի՛ պղծուէք:
(Արարատ թարգ․) Եվ անապատում նրանց որդիներին ասացի. Ձեր հայրերի կանոններով մի՛ ընթացեք, նրանց պատվիրանները մի՛ պահեք և նրանց կուռքերով մի՛ պղծվեք։
(Գրաբար) Եւ ասացի ցնոսա յանապատին. Ըստ կրօնից հարցն ձերոց մի՛ գնայք, և զիրւունս նոցա մի՛ պահէք. և 'ի գնացս նոցա մի՛ խառնակիք և մի՛ պղծիք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: