Ա. Լոպուխին
«Եվ թույլ տվեցի, որ նրանք պղծվեն իրենց զոհաբերություններով, երբ նրանք սկսեցին կրակի միջով անցկացնել արգանդի բոլոր առաջին պտուղներին, որպեսզի նրանց ահաբեկեմ և որպեսզի գիտենան, որ Ես եմ Տերը»։ [26] (Սինոդական թարգ․)
«Սկսեցին կրակի միջով (սա հավելում է 31-րդ համարից) անցկացնել արգանդի բոլոր առաջին պտուղներին» - հետևաբար այդ թվում նաև՝ առաջնեկ երեխաներ։ Մարդկային զոհաբերություններ մատուցելու վերաբերյալ տե՛ս 16։21-րդ համարի բացատրությունը։
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Նզովելու եմ նրանց՝ իրենց ընծաներով հանդերձ, այնպէս եմ անելու, որ ոչնչացնեմ նրանց բոլոր անդրանիկ ծնունդներին: Եւ պէտք է իմանան, որ ես եմ Տէրը»:
(Արարատ թարգ․) նրանց պղծեցի իրենց ընծաներով՝ ամեն առաջնեկի կրակի միջով անցկացնել տալով, որպեսզի նրանց ահաբեկեմ, և որպեսզի գիտենան, որ ես եմ Տերը։
(Գրաբար) Եւ պղծեցից զնոսա 'ի պատարագս իւրեանց. ընդ անցանե՛լ ինձ ընդ ամենայն՝ որ բանայ զարգանդ, զի սատակեցից զնոսա. և ծանիցեն եթէ ե՛ս եմ Տէր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: