Եզեկիելի մարգարեության մեկնություն 20։28

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Ես նրանց տարել էի այն երկիրը, որի համար Ես երդվելով՝ բարձրացնելով Իմ ձեռքը, խոստացել էի այն նրանց տալ, իսկ նրանք, ամեն բարձր բլուր և ամեն տերևախիտ ծառ տեսնելով, սկսեցին այնտեղ իրենց զոհաբերությունները մատուցել և այնտեղ տարան Ինձ համար վիրավորական իրենց զոհաբերություններն ու իրենց անուշահոտ խունկը և այնտեղ թափեցին իրենց՝ հեղվելու ենթակա ընծաները»։ [28] (Սինոդական թարգ․)
   

    «Ես նրանց տարել էի այն երկիրը․․․» - Ես դեռ չէի էլ հասցրել նրանց Ավետյաց երկիր տանել և վերջնականորեն տեղավորել այնտեղ, երբ նրանք ամեն բարձր բլուր և ամեն տերևախիտ ծառ տեսնելով, սկսեցին այնտեղ իրենց զոհաբերությունները մատուցել...»։

   «Բարձր բլուր» և «տերևախիտ ծառ» - տե՛ս 6։13-րդ համարի բացատրությունը։

   «Ինձ համար վիրավորական իրենց զոհաբերությունները» - սլավոներենում ավելի ստույգ՝ «նրանց ընծաների հարուցած զայրույթը», այսինքն՝ այստեղ խոսքն այն ընծաների մասին է, որոնք զայրացրել են Աստծուն: Հնարավոր է, որ այստեղ ակնարկվում է քանանական պաշտամունքի առանձնապես մեղսալի առանձնահատկությունների մասին։

   «Անուշահոտ խունկը» - տե՛ս 6։13-րդ համարի բացատրությունը։
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․)նրանց տարայ այն երկիրը, որ երդուել էի նրանց տալ: Այնտեղ տեսան նրանք բոլոր բարձր բլուրները, սաղարթախիտ ծառերը, զոհեր մատուցեցին իրենց աստուածներին, իրենց զոհաբերութիւնների կարգը կատարեցին, ծխեցին իրենց անուշահոտ խունկը, ընծայաբերեցին իրենց նուէրները:
(Արարատ թարգ․) Ես նրանց տարել էի այն երկիրը, որի համար ես երդվել էի, որպեսզի նրանց տամ այն, իսկ նրանք, ամեն բարձր բլուր տեսնելով և ամեն տերևախիտ ծառ տեսնելով, այնտեղ իրենց զոհերը մատուցեցին և իմ բարկությունը գրգռող իրենց մատաղներն այնտեղ տարան, իրենց անուշահոտ խունկն այնտեղ մատուցեցին և այնտեղ թափեցին իրենց թափելու նվերները"։
(Գրաբար) Եւ տարայ զնոսա յերկիրն յոր ամբարձի զձեռն իմ տալ նոցա զնա. և տեսին անդ զամենայն բլուրս բարձր, և զամենայն ծառ վարսաւոր, և զոհեցին անդ դիցն իւրեանց. և կարգեցին անդ զոհս պատարագաց իւրեանց. և արկին զխունկս անուշութեան իւրեանց, ուի նուիրեցին անդ զնուէրս իւրեանց: