Ա. Լոպուխին
8-9. «Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ [8] «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր և ասա՛. «Այսպես է ասում Տեր Աստված․ ասա՛․ «Սուրը, սուրը սրվեց և հղկվեց»»։(Սինոդական թարգ․)
Մարգարեական խոսքի այս նոր բաժնում մարգարեն զարգացնում է մերկացված սրի պատկերը՝ քնարական եղանակավորումով նկարագրելով նրա սարսափելի հնարավորությունները։
«Սուրը, սուրը» - սա միտքը շեշտադրելու նպատակով կիրառվող կրկնաբանություն է։
«Հղկվեց» - որպեսզի իր մի փայլատակումով կարողանա հեռվից հեռու վախեցնել թշնամիներին.
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Աստուած դարձեալ խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև բան Տեառն առ իս՝ և ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: