«Եվ նա իր պոռնկությունը շռայլեց բոլոր ընտրյալներին՝ Ասորեստանի որդիներից, և իրեն պղծեց նրա՛նց բոլոր կուռքերով, որոնց սիրահարվել էր»։ [7] (Սինոդական թարգ․)
«Եվ իրեն պղծեց նրա՛նց բոլոր կուռքերով, որոնց սիրահարվել էր» - սա վերաբերում էր ոչ միայն ասորեստանցիների պարագային, այլև առհասարակ․ քաղաքական դաշինքները մշտապես էլ ուղեկցվում էին օտար պաշտամունքների հանդեպ հակվածությամբ։ Հյուսիսային թագավորությունն ասորեստանցիների տիրապետությանն էր «պարտական» Կևանի և Սաքկուտի պաշտամունքների տարածման համար (Ամ․ 5:26)։ Ասորեստանյան ազդեցությունը պատճառ դարձավ նաև ընդհանրապես երկնային զորքերին մատուցված պաշտամունքի համար (Դ Թագ․ 17:16):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Ոողան իր պոռնկութիւնը տարածեց նրանց վրայ, Ասորեստանի բոլոր ընտրեալ զաւակների վրայ, բոլոր նրանց վրայ, որոնց յետեւից գնացել էր իր բոլոր մտածումներով, ու պղծութիւն արեց:
(Արարատ թարգ․) Եվ նա իր պոռնկությունն ընծայեց նրանց՝ Ասորեստանի բոլոր ընտիր որդիներին, և իրեն պղծեց նրանց բոլոր կուռքերով, որոնց սիրահարվել էր։
(Գրաբար) Եւ տարածեաց զպոռնկութիւն առ նոսա, առ ամենայն ընտրեալս որդիսն Ասորեստանեայց. և առ ամենեսին զորոց չոգաւ զկնի ամենայն խորհրդովք իւրովք՝ և պղծեցաւ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: