Ա. Լոպուխին
«Ընտիր ոչխարնե՛ր վերցրու և ոսկորները վառի՛ր նրա տակ, և եռացրո՛ւ այնքան, մինչև որ ոսկորներն էլ մեջը եփվեն»։[5] (Սինոդական թարգ․)
«Եվ ոսկորները վառի՛ր (համաձայն Յոթանասնից թարգմանության) նրա տակ» - ըստ Հերոդոտոսի վկայության՝ սկյութները զոհաբերվող կենդանիների ոսկորներն օգտագործում էին միսը եռացնելու համար։ Հարավային Ամերիկայի գաուչոներն ու Աֆրիկայի հացթուխները, երբ վառելափայտի պակաս են ունենում, ոսկորներով են կրակ վառում (Տրոշոն)։ Եթե բոլոր թարգմանություններն այստեղ չունենային «ոսկորներ» բառը, կարելի կլիներ ենթադրել, որ եբրայեցերեն «էցեմ» - «ոսկոր» բառն այստեղ առաջացել է «էց» - «վառելափայտ» բառից:
«Մինչև որ ոսկորներն էլ մեջը եփվեն» - այդքան ուժեղ պետք է լիներ կաթսայի տակ բոցկլտացող կրակը (խոսքը պատերազմական հրի մասին է)։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Ընտիր-ընտիր անասունների կտրտուած ոսկորները կ՚առնէք, կաթսայի տակ կ՚այրէք: Թող եռայ, շատ եռայ, նրա մէջ թող եփուեն ոսկորները»:
(Արարատ թարգ․) Ոչխարների ընտի՛րը վերցրու և ոսկորները դիզի՛ր նրա տակ. եռացնելով եռացրո՛ւ, որ ոսկորներն էլ մեջը եփվեն"»։
(Գրաբար) առեալ յընտիր ընտիր անասնոց. և զոսկերսն 'ի ներքոյ կաթսային այրեսջիք. եռա՛ց՝ զեղաւ՝ քա՛ջ եռաց, եփեցա՛ն ոսկերքն 'ի միջի նոցա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: