Եզեկիելի մարգարեության մեկնություն 25։6

Ա. Լոպուխին

6-7. «Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. նրա համար, որ դու ծափ տվեցիր և ոտքով գետնին խփեցիր ու Իսրայելի երկրի հանդեպ քո ամբողջ արհամարհանքով հոգեպես ուրախացար»։ [6] «Դրա համար, ահա, Ես Իմ ձեռքը պիտի մեկնեմ դեպի քեզ և քեզ իբրև ավար պիտի տամ ազգերին և քեզ պիտի վերացնեմ ազգերի միջից ու քեզ պիտի ջնջեմ երկրների միջից. պիտի ոչնչացնեմ քեզ, և կիմանաս, որ Ես եմ Տերը»։(Սինոդական թարգ․)
   
   Այն դեպքում, երբ մինչև այժմ խոսքը վերաբերում էր ամմոնացիների երկրի ճակատագրին, ապա այժմ մարգարեն դիմում է այդ երկրի բնակչությանը։
   «Ծափ տվեցիր և ոտքով գետնին խփեցիր» - սա չարախնդության արտահայտությունն էր․ տե՛ս 6։11-րդ համարի բացատրությունը։

   «Հոգեպես» - այս արտահայտությունը Հին Կտակարանի ուրիշ որևէ հատվածում այլևս չի հանդիպում։

   «Իմ ձեռքը պիտի մեկնեմ» - տե՛ս 6։11-րդ համարը։

   «Իբրև ավար» - եբրայեցերեն անհասկանալի արտահայտության (որը, ի դեպ, եզակի կիրառություն ունի) ենթադրյալ թարգմանությունն է։

   «Եվ կիմանաք, որ Ես եմ Տերը» - հմմտ․ 5-րդ և 11-րդ համարներ։ Սա կրկնաբանություն է (տե՛ս 1։17-րդ համարը)։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէր Աստուած. «Այն բանի համար, որ ձեռքերովդ ծափ զարկիր ու ոտքերովդ դոփեցիր, հոգով ուրախացար Իսրայէլի երկրի վրայ,
(Արարատ թարգ․) Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. Նրա համար, որ դու ծափ տվեցիր և ոտքով գետնին խփեցիր և քո ամբողջ արհամարհանքով հոգու չափ ուրախացար Իսրայելի երկրի դեմ,
(Գրաբար) Զի ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Փոխանակ զի կայթեցե՛ր դու ձեռամբ քով, և տոփեցեր ոտամբ քով, և ուրա՛խ եղեր անձամբ քով 'ի երայ երկրին Իսրայէլի.