Ա. Լոպուխին
«Իր ձիերի սմբակներով պիտի կոխկռտի քո բոլոր փողոցները, քո ժողովրդին սրով պիտի սպանի և քո զորության հուշարձանները գետին պիտի տապալի»։ [11] (Սինոդական թարգ․)
«Քո ժողովրդին» - հիմնականում զինվորական մարդկանց, ինչպես 7-րդ համարի պարագայում էր (30:11)։
«Քո զորության հուշարձանները» - բառացիորեն՝ «ամրության արձանները» (Վուլգաթայում՝ «statuae tuae nobiles»): Այստեղ պետք է նկատի ունենալ, նախ և առաջ, Հերոդոտոսի կողմից նկարագրված (II, 34) երկու նշանավոր, բարձր սյուները՝ Մելքարթի (Տյուրոսյան Բահաղի՝ առևտրի աստծո) արձանները, որոնցից մեկը ոսկուց էր, իսկ մյուսը՝ զմրուխտյա, և որոնք կանգնեցված էին այդ աստծո տաճարի մուտքի մոտ (հմմտ. Գ Թագ. 7։21)։ Բացի այդ՝ այս արձանների ներքո կարելի է նկատի ունենալ այլ սրբազան արձան-կուռքերը, որոնց պաշտպանության շնորհիվ տյուրոսցիները հույս էին տածում իրենց զորության վրա։ Հազիվ թե այստեղ խոսքը հերոսների արձանների մասին լինի։ Յոթանասնից թարգմանության մեջ՝ «քո ամրության կազմը (upostasin)»:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Իրենց երիվարների սմբակներով կոխոտելու են հրապարակներդ, սրով կոտորելու են ժողովրդիդ, գետին են տապալելու զօրաւոր ամրոցներդ:
(Արարատ թարգ․) Իր ձիերի սմբակներով պիտի կոխկռտի քո բոլոր փողոցները, քո ժողովրդին սրով պիտի սպանի, և քո հզոր սյուները գետին պիտի իջնեն։
(Գրաբար) Սմբակօք երիվարաց իւրեանց կոխեսցեն զհրապարակս քո, և զազգդ քո սրո՛վ սատակեսցեն, և զհաստատութիւն զօրութեան քոյ յերկի՛ր կործանեսցէ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: