Եզեկիելի մարգարեության մեկնություն 26։5

Ա. Լոպուխին

«Նա ուռկան փռելու վայր պիտի դառնա ծովի մեջ, որովհետև Ես ասացի դա,- ասում է Տեր Աստված,- և նա ավար պիտի դառնա ազգերի համար»։ [5] (Սինոդական թարգ․)
   
   «Ուռկան փռելու վայր» - ձկնորսական ցանցերը չորացնելու համար ամենահարմար տեղը քարքարոտ, բաց ու ամայի վայրն է։ Իր դիպուկությամբ գրավիչ այս արտահայտությունը Տյուրոսին սարսափ էր ներշնչում՝ էլ առավել ամրապնդելով նրա ամբողջական կործանման գաղափարը։

   «Մերկ ապառաժ» - այս արտահայտությունը, ինչպես և հաջորդ համարը ցույց է տալիս, որ խոսքը հիմնականում վերաբերում է կղզիային Տյուրոսին, որը կառուցված էր ժայռերով լեցուն կղզու վրա։

   «Ծովի մեջ» - այստեղից հետևում է, որ սույն համարում նկատի է առնվում, համենայն դեպս՝ ընդհանուր առմամբ, հենց կղզիային Տյուրոսը։

   «Ավար պիտի դառնա ազգերի համար» - տե՛ս հաջորդ համարը։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Ծովի մէջտեղում նա լինելու է ուռկաններ գցելու տեղ, որովհետեւ ե՛ս խօսեցի», - ասում է Տէր Աստուած: - «Ազգերին նա աւար է դառնալու. նրա արուարձանների բնակիչները ցամաքում սրով են սպանուելու:
(Արարատ թարգ․) Նա ծովի մեջ ուռկան փռելու վայր պիտի դառնա, որովհետև ես եմ խոսել,- ասում է Տեր Աստված,- և նա ազգերին ավար պիտի դառնա,
(Գրաբար) և ձգանք ուռկանաց եղիցի ‘ի մէջ ծովուն. զի ե՛ս խօսեցայ՝ ասէ Տէր Տէր. և եղիցի յաւա՛ր ազգացն,