Եզեկիելի մարգարեության մեկնություն 28։19

Ա. Լոպուխին

«Ժողովուրդների մեջ քեզ բոլոր ճանաչողները պիտի ապշեն քեզ վրա. դու սարսափ պիտի դառնաս և դու հավիտյան գոյություն չես ունենա»։ [19] (Սինոդական թարգ․)
   

   Սույն համարը դիտարկելի է 27:36-րդ համարի հետ համեմատությամբ՝ այն տարբերությամբ, որ այստեղ բացակայում է Տյուրոսի վրա ողբի պատկերը։
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Ու բոլոր նրանք, որ քեզ ճանաչեն ազգերի մէջ, տրտմելու են քեզ համար, որովհետեւ կորստեան ես մատնուել ու այլեւս յաւիտեան գոյութիւն չես ունենալու»»:
(Արարատ թարգ․) Ժողովուրդների մեջ քեզ բոլոր ճանաչողներն ապշեցին քեզ վրա. դու սարսափելի վախճանի հասար և հավիտյան չքացար"»։
(Գրաբար) Եւ ամենեքին որ ճանաչիցեն զքեզ ‘ի մէջ ազգաց տրտմեսցին վասն քո. զի եղեր ‘ի կորուստ, և ո՛չ ևս իցես յաւիտեան: