Եզեկիելի մարգարեության մեկնություն 29։19

Ա. Լոպուխին

«Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Ահա, Ես Նաբուգոդոնոսորին՝ Բաբելոնի թագավորին եմ տալիս Եգիպտոսի երկիրը, որպեսզի նա թալանի նրա հարստությունը և կողոպտի նրա ունեցվածքն ու հափշտակի նրա ավարը, և դա վարձ կլինի նրա զորքին»։  [19] (Սինոդական թարգ․)
   

    «Նաբուգոդոնոսորին» - ոչ իհարկե անձամբ նրան, այլ նրա միապետությանը, որի ներկայացուցիչն էր Նաբուգոդոնոսորը։ Հնարավոր է նաև, որ Եգիպտոսի նվաճումը տեղի էր ոչ Նաբուգոդոնոսորի օրոք։

   «Հարստությունը» - սլավոներենում՝ «բազմությունը»։ Եբրայեցերեն «գամոն» բառը թույլատրում է նաև բնակչության մասին ցուցում հասկանալը։ Այստեղից էլ հետևում է հաջորդող «ավար» բառի փոխարեն սլավոներենում «գերություն» բառի առկայությունը, ինչը մեղմացնում է եբրայեցերեն տեքստի գաղափարը։

   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 29:17
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Ուստի այսպէս է ասում Տէր Աստուած. «Ահա ես բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային եմ տալու Եգիպտացիների երկիրը, եւ նա գերեվարելու է նրա մարդկանց բազմութիւնը, աւարի է մատնելու երկիրը, կողոպտելու նրա ունեցուածքը. եւ դա լինելու է նրա զօրքի վարձը:
(Արարատ թարգ․) Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Եգիպտոսի երկիրը ես ահա տալիս եմ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին, և նա պիտի վերցնի նրա հարստությունը, կողոպտի նրա ունեցվածքը, հափշտակի նրա ավարը, և դա վարձ կլինի նրա զորքին։
(Գրաբար) Վասն այնորիկ ա՛յսպէս ասէ Տէր Տէր, Ահաւասիկ տաց Նաբուքոդոնոսորայ արքայի Բաբելացւոց զերկիրն Եգիպտացւոց. և առցէ զբազմութիւն նորա, և աւարեսցէ զաւար նորա, և կողոպտեսցէ զկապուտ նորա, և եղիցի վա՛րձ զօրաց նորա: