Եզեկիելի մարգարեության մեկնություն 29։6

Ա. Լոպուխին

 «Եվ Եգիպտոսի բոլոր բնակիչները պիտի գիտենան, որ Ես եմ Տերը, որովհետև նրանք Իսրայելի տան համար եղեգնյա ցուպ եղան»։[6] (Սինոդական թարգ․)
   

   «Եվ Եգիպտոսի բոլոր բնակիչները պիտի գիտենան, որ Ես եմ Տերը» - պիտի համոզվեն, որ միայն Աստված է ամենակարող և իշխանություն է տալիս նրան, ում ցանկանում է։

   «Իսրայելի տան համար եղեգնյա ցուպ եղան» - այսինքն՝ անվստահելի դաշնակից եղան։ Սույն համեմատությունն արտահայտում է տեղական համն ու հոտը (կոլորիտը)․ Նեղոսը առատ է եղեգով: Նույնանման համեմատություն է առկա նաև Դ Թագավորաց 18։21-րդ և Եսայու մարգարեության 36։6-րդ համարներում։ Դասական հեղինակները նույնպես ավելի լավ կարծիք չունեին Եգիպտոսի մասին. ըստ Կուրտիուսի վկայության (4, 1, 29)՝ եգիպտացիներն ունայն մի ժողովուրդ են, ավելի ընդունակ նորարարություններ հնարելու, քան թե՝ հակված իրական աշխատանքի։ Իսկ Հիրտիոս Կեսարը (De bello Alexandr. XXIV, 1) նրանց համարում էր մի խաբեբա ժողովուրդ, որը քաջ հայտնի էր նրանով, որ այդ ժողովրդին պատկանող մարդիկ մի բան էին ցույց տալիս, իսկ մեկ այլ բան՝ մտածում։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Եգիպտոսի բոլոր բնակիչները պիտի իմանան, որ ես եմ Տէրը, քանի որ Իսրայէլի այդ տան համար եղեգնեայ գաւազան եղ
(Արարատ թարգ․) Եվ Եգիպտոսի բոլոր բնակիչները կգիտենան, որ ես եմ Տերը, որովհետև նրանք եղեգի ցուպ եղան Իսրայելի տան համար։
(Գրաբար) Եւ ծանիցեն ամենայն բնակիչքդ Եգիպտացւոց թէ ե՛ս եմ Տէր. փոխանակ զի եղեր գաւազան եղեգնեայ տանդ Իսրայէլի․