Ա. Լոպուխին
«Ելի՛ր և գնա՛ տարագիրների մոտ՝ քո ժողովրդի որդիների մոտ, և խոսի՛ր նրանց հետ ու ասա՛ նրանց. «Այսպես է ասում Տեր Աստված»՝ լսեն նրանք այդ, թե ոչ»»։ (Սինոդական թարգ․)[11]
Տիրոջ կողմից հնչող խոսքի վերջում, որը մարգարեին կանչում էր մարգարեական ծառայության, մատնանշվում է այդ ծառայության նպատակակետ եղող ամենամոտ շրջանակը, որի մեջ էին մտնում տարագիրները և «քո ժողովրդի որդիները» («որոնք այլևս արժանի չեն «Իմ»-ը կոչվելուն»): Այստեղից էլ հետևում է, որ Եզեկիելը ոչ թե գրող, այլ միայն մարգարե էր:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Եւ գնա՛ ու մտի՛ր քո ժողովրդի գերեալ զաւակների մէջ: Նրանց հետ կը խօսես ու կ՚ասես. «Այսպէս է ասում Տէր Աստուածը, լսեն նրանք, թէ չլսեն»:
(Արարատ թարգ․) Ելի՛ր, գնա՛ տարագիրների մոտ՝ քո ժողովրդի մարդկանց մոտ, և խոսի՛ր նրանց հետ ու ասա՛ նրանց. Այսպես է ասում Տեր Աստված. լսեն, թե զանց առնեն»։
(Գրաբար) և ե՛րթ մո՛ւտ ‘ի մէջ գերութեանն առ որդիս ժողովրդեանն քո. խօսեսցի՛ս ընդ նոսա՝ և ասասցես. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր՝ եթէ իցէ լուիցե՞ն և անսայցե՞ն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: