Ա. Լոպուխին
«Իսկ երբ Ես ասեմ անօրենին. «Դու մահվամբ պիտի մեռնես», և նա հետ դառնա իր մեղքերից և իրավունք ու արդարություն գործի»։[14] (Սինոդական թարգ․)
Սույն 14-րդ համարը համարժեք է Եզեկիելի մարգարեության 18։5-րդ համարին (տե՛ս այդ համարի մեկնությունը)։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Իսկ երբ ես ամբարշտին ասեմ՝ հաստատ մեռնելու ես, բայց նա յետ կանգնի իր մեղքերից, իրաւ դատաստան եւ արդար գործ կատարի,
(Արարատ թարգ․) Նաև երբ ամբարիշտին ասեմ. "Դու անպատճառ պիտի մեռնես", և նա հետ դառնա իր մեղքից, իրավունք ու արդարություն գործի,
(Գրաբար) յասե՛լ ինձ ցամպարիշտն թէ մահո՛ւ մեռջիր. և դարձցի 'ի մեղաց իւրոց, և արասցէ իրաւունս և արդարութիւն.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: