Ա. Լոպուխին
«Նրա գործած մեղքերից ոչ մեկը, որ նա գործել էր, չպիտի հիշվեն նրա դեմ. նա սկսեց իրավունք ու արդարություն գործել, նա պիտի ապրի»։ [16] (Սինոդական թարգ․)
Սույն 16-րդ համարը համարժեք է Եզեկիելի մարգարեության 18։22-րդ համարին (տե՛ս այդ համարի մեկնությունը)։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Նրա գործած բոլոր մեղքերը չեն յիշուելու, որովհետեւ իրաւ դատաստան ու արդար գործ է կատարել, դրա համար էլ ապրելու է”:
(Արարատ թարգ․) Այն բոլոր մեղքերը, որ նա գործել էր, չպիտի հիշվեն նրա դեմ. նա իրավունք ու արդարություն գործեց. նա անպատճառ պիտի ապրի։
(Գրաբար) ամենայն մեղք իւր զոր մեղաւ՝ մի՛ յիշեսցին. զի իրաւունս և արդարութիւն արար, նոքիմբք կեցցէ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: