Եզեկիելի մարգարեության մեկնություն 36։3

Ա. Լոպուխին

«Ուստի մարգարեացի՛ր և ասա՛. «Այսպես է ասում Տեր Աստված. «Այն բանի համար, հենց ա՛յն բանի համար իսկ, որ ամայացնում են ձեզ և բոլոր կողմերից ճզմում են ձեզ, որպեսզի դուք դառնաք մնացած ազգերի սեփականությունը և ենթարկվեք մարդկանց չարախոսություններին ու նախատինքներին»»։ [3] (Սինոդական թարգ․)
   
   «Ամայացնում են» - սա Վուլգաթային համապատասխան արված ենթադրյալ թարգմանությունն է եբրայեցերեն «շամոթ» բառի, որի փոխարեն Յոթանասնից թարգմանության մեջ տարընթերցվել է «շեոթ»՝ «անազնիվ»։ Սլավոներենում՝ «ավերված»․ կրկնաբանություն է։

   «Ճզմում են ձեզ» - բառացիորեն՝ «խժռում են ձեզ»։ Տե՛ս Եզեկիելի մարգարեության 25։12-րդ համարի բացատրությունը։

   «Մնացած ազգերի» - բառացիորեն՝ «ազգերի մնացորդները», որոնք Իսրայելի գերությունից հետո գտնվում էին Պաղեստինում։ Գլխավորաբար նկատի է առնվում Եդովմը։

   «Ենթարկվեք մարդկանց չարախոսություններին» - կրկնաբանություն է։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) դրա համար մարգարէացի՛ր ու ասա՛՝ այսպէս է ասում Տէր Աստուած. «Այն բանի համար, որ ձեր շուրջը գտնուող բոլոր ազգերի անարգանքին ենթարկուեցիք, տարագրուեցիք բազում ազգերի կողմից, ծաղրանքի առարկայ ու ազգերի նախատինք եղաք,
(Արարատ թարգ․) ուստի մարգարեացի՛ր և ասա՛. "Այսպես է ասում Տեր Աստված. "Հենց նրա համար իսկ, որ ձեզ ամայի դարձրին և չորս կողմից ճզմեցին ձեզ, որ մնացած ազգերի սեփականությունը դառնաք, և մարդկանց չարալեզու վատաբանության թիրախ դարձաք և նախատինք եղաք։
(Գրաբար) վասն այդորիկ մարգարեա՛՝ և ասասցես. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Փոխանակ զի եղէք յանարգութիւն ամենայն ազգաց որ շուրջ զձեւք են, և վտարանդի՛ եղէք ազգաց բազմաց, խօսք լեզուաց և նախատինք ազգաց.