Եզեկիելի մարգարեության մեկնություն 36։30

Ա. Լոպուխին

«Եվ պիտի առատացնեմ ծառերի պտուղը և դաշտերի բերքը, որպեսզի այլևս սովի պատճառով նախատինք չկրեք ազգերի կողմից»։ [30] (Սինոդական թարգ․)
   
   Ոչ միայն հացն է բազմապատկվելու, այլ նաև մարդկանց համար օգտակարություն ունեցող մյուս բուսատեսակները՝ պտղատու ծառերի պտուղները, խոտաբույսերը, կանաչեղենը։

   «Նախատինք․․․սովի պատճառով» - սլավոներենում՝ «քաղցի նախատինքները»։ Քաղցը խայտառակություն է սովի մատնված երկրի համար, քանի որ դա Աստծո բարկության դրսևորումն է, որի հետևանքով Աստված տվյալ երկրին զրկում է Իր օրհնությունից:
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Շատացնելու եմ ծառերի պտուղներն ու հանդերի բերքը, որպէսզի ազգերի մէջ այլեւս սովի նախատինքը չստանաք:
(Արարատ թարգ․) Ծառերի պտուղը և դաշտի բերքը պիտի առատացնեմ, որպեսզի ազգերի մեջ սովի նախատինք այլևս չկրեք։
(Գրաբար) Եւ բազմացուցից զպտուղ ծառոց, և զարդիւնս անդոց, զի մի՛ ևս ընդունիցիք զնախատինս սովոյ ‘ի մէջ ազգաց: