Ա. Լոպուխին
«Եվ ինձ պտտեցրեց նրանց շուրջը, և ահավասիկ նրանք չափազանց շատ էին դաշտի երեսին, և ահա նրանք շատ չոր էին»։ [2] (Սինոդական թարգ․)
«Եվ ինձ պտտեցրեց նրանց շուրջը» - որպեսզի տեսնեմ, թե որքան մեծ է նրանց բազմությունը, ինչպիսին են նրանք և, համաձայն մարդկային պատկերացումների, որքա՜ն քիչ հույս կա նրանց վերակենդանացման համար։
«Նրանք չափազանց շատ էին դաշտի երեսին» - ամբողջ դաշտը լցված էր նրանցով։
«Շատ չոր էին» - բաց օդում այդքան երկար մնալուց հետո, բնականաբար, նրանք ավելի նվազ չափով էին ունակ կենդանանալու: Թվում է, թե մարդու հոգու համար ինչ-որ տեղ ավելի դյուրին է վերադառնալը մի մարմին, որը հենց նոր է «բաժանվել» հոգուց և դեռևս չի հասցրել քայքայվել (Գ Թագ․ 17:17-րդ համար և շարունակությունը, Բ Թագ․ 2:18-րդ համար և շարունակությունը, Գործք Առաքելոց 20:9-րդ համար և շարունակությունը, իսկ դրան հակառակ տե՛ս Հովհ․ 11-րդ գլուխը)։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Պտտեցրեց ինձ ոսկորների շուրջը: Դրանք շա՜տ-շատ էին դաշտի երեսին ու սաստիկ չորացած էին:
(Արարատ թարգ․) Եվ ինձ պտտեցրեց նրանց վրա չորս կողմը, և ահավասիկ նրանք չափազանց շատ էին դաշտի երեսին և ահա շատ չոր էին։
(Գրաբար) և շրջեցոյց զիս շուրջ զոսկերօքն. և ահա բազո՛ւմ յոյժ էին ‘ի վերայ երեսաց դաշտին, և ցամաքեա՛լք յոյժ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: