Եզեկիելի մարգարեության մեկնություն 39։18

Ա. Լոպուխին

«Զորավոր մարդկանց միսը պիտի ուտեք և պիտի խմեք երկրի իշխանների արյունը՝ խոյերի, գառների, այծերի և ցուլերի, որոնք բոլորն էլ պարարտացել էին Բասանում»։ [18] (Սինոդական թարգ․)
   
   Արյունով լեցուն խնջույքն էլ առավել պատվաբեր ու ընդունելի է համարվում ա՛յն պատճառով, որովհետև, հասարակ մարդկանցից բացի, այդ խնջույքի համար մորթվելու են ազնվականներն ու իշխանները (թագավորները): Զոհաբերվող կենդանիների բոլոր տեսակներն այստեղ թվարկվում են՝ պատկերելու համար հասարակության տարբեր խավերին, որոնցից էլ հենց կազմված էր Գոգի բանակը։
   «Խոյերի» - խոյերը հիշատակվում են գառներից առանձին և առաջին տեղում, քանի որ նրանք հոտի առաջնորդներն էին։ Յոթանասնից թարգմանությունը ոչ թե ոչխարներին է երկու անգամ հիշատակում, այլ եզներին՝ երեք անգամ․ «Խոյերի, հորթերի և այծերի ու եզների» (հունարեն երկու անգամ՝ «moscoi»)։
   «Պարարտացել էին Բասանում» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 27։6-րդ համարի բացատրությունը։ Ասել է թե՝ այդ «կենդանիները» հարուստ և զորեղ էին: Յոթանասնից թարգմանությունը «Բասան» բառն առհասարակ չի տարընթերցում։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Կերէ՛ք միսը հսկաների, խմեցէ՛ք արիւնը երկրի իշխանների, կերէ՛ք խոյերը, եզներն ու նոխազները, որովհետեւ բոլոր եզներն էլ պարարտ են:
(Արարատ թարգ․) Զորավորների միս պիտի ուտեք և երկրի իշխանների արյունը պիտի խմեք՝ խոյերի, գառների, այծերի, ցուլերի, որոնք բոլորն էլ Բասանի պարարտներ են։
(Գրաբար) կերէք զմիս սկայից, և արբէ՛ք զարիւն իշխանաց երկրին, զխոյս ՝ և զզուարակս ՝ զնոխազս. զի զուարակք պարարեալք են ամենեքեան.