Ա. Լոպուխին
«Իսկ սենյակների դիմաց մի պատ կար՝ մեկ կանգուն երկարությամբ, և մեկ կանգուն էլ՝ մյուս կողմի պատը․ այդ սենյակները մի կողմից վեց կանգուն էին, և վեց կանգուն էլ՝ մյուս կողմից»։ [12] (Սինոդական թարգ․)
«Պատ» (ելուստ) – եբրայեցերենում՝ «գեվուլ»։ Այս սենյակները, հավանաբար, այս կամ այն հարմարություններն ունեին, որոնց միջոցով պահակները կարող էին հսկել տաճար մտնողներին (հմմտ. 7-րդ համարը, ըստ որի, հավանաբար, հենց այդ նպատակին ծառայելու համար էր, որ ելուստի արևելյան և արևմտյան պատերին պատուհաններ էին կառուցվել. 16-րդ համար)։ Հավանաբար հենց այս պատճառով էլ ելուստներն այդքան էլ փոքր չափեր չունեին՝ յուրաքանչյուր սենյակի համար մեկ կանգուն։
«Այդ սենյակները մի կողմից վեց կանգուն էին, և վեց կանգուն էլ՝ մյուս կողմից» - 7-րդ համարի տվյալների այս կրկնությունը կատարված է այն նույն նպատակով, ինչ նպատակով որ չափումների մասին ցուցումն արված էր ելուստների համար, այն է՝ ցույց տալ, թե ինչպես է բացվածքի լայնությունը կազմում 13 կանգուն, և դա այն դեպքում, որ դարպասային ամբողջ կառույցի լայնությունը 25 կանգուն է, որի մասին այժմ կխոսվի 13-րդ համարում։ Ահա թե ինչու է 7-րդ համարում հիշատակված չափման միավորը՝ «եղեգը», այստեղ թարգմանվում «կանգուն»:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Դէմ-դիմաց գտնուող խուցերի թռիչքը մի կանգուն էր. մի կանգուն՝ այս կողմից, մի կանգուն՝ միւս կողմից: Երկու կողմերի խուցերը վեցական կանգուն էին:
(Արարատ թարգ․) Եվ խցերի առաջ մի պատ կար՝ մեկ կանգուն, պատը մեկ կանգուն էր մյուս կողմից։ Խուցը վեց կանգուն էր այս կողմից, վեց կանգուն էլ՝ մյուս կողմից։
(Գրաբար) 'ի մի կանգուն բովանդակեալ դէմ յանդիման կոզակացն՝ ի մի կանգուն սահմանեալ յայս կոյս յայն կոյս. և կոզակքն աստի և անտի 'ի վեց վեց կանգնոյ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: