Եզեկիելի մարգարեության մեկնություն 40։20

Ա. Լոպուխին

20-22. «Նա չափեց նաև արտաքին գավթի՝ դեպի հյուսիս նայող դարպասի երկարությունն ու լայնությունը»։ [20] «Եվ նրանց կողքին գտնվող կողային սենյակները՝ երեքը մի կողմից, և երեքը՝ մյուս կողմից․ իսկ դրանց սյուներն ու նախասրահներն այն նույն չափի էին, ինչ նախկին դարպասի դեպքում էր. դրանց երկարությունը հիսուն կանգուն էր, իսկ լայնությունը՝ քսանհինգ կանգուն»։ «Եվ նրանց պատուհաններն ու նախասրահները և արմավենիները նույն չափի էին, ինչ ա՛յն դարպասի չափը, որը դեպի արևելք էր նայում․ և այնտեղ էին բարձրանում յոթ աստիճաններով, և նրանց առջևում նախասրահներն էին»։(Սինոդական թարգ․)
   

    Հյուսիսային դարպասը (ինչպես նաև հարավայինը՝ 24-26-րդ համարներ) առհասարակ և իր բոլոր հատվածներում այն նույն չափի էր, ինչ արևելյանը։ Այդ հատվածներից 21-րդ համարում անվանապես հիշատակվում են «կողային սենյակները» (ֆեե), դրանց սյուները, «էլամները» (եբրայեցերենում՝ «նախասրահ» - «գևուլ») և այլն։ 22-րդ համարում հիշատակվում են դարպասի փոքր հատվածները՝ պատուհանները, նախասրահները և արմավենիները (տե՛ս 16-րդ համարի բացատրությունը):
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Նա ինձ հիւսիսային կողմը տարաւ: Ահա մի դուռ տեսայ, որ նայում էր արտաքին գաւթի հիւսիսին: Չափեց նրա երկարութիւնն ու լայնութիւնը,
(Արարատ թարգ․) Ապա չափեց արտաքին գավիթի դեպի հյուսիս նայող դարպասի երկարությունը և նրա լայնությունը։
(Գրաբար) Եւ տարաւ զիս 'ի կողմն հիւսւսոյ, և ահա դուռն մի որ հայէր ընդ հիւսւսի սրահին արտաքնոյ. և չափեաց զնա յերկայնութիւն և 'ի լայնութիւն.