Ա. Լոպուխին
«Եվ ինձ տարավ հարավ, և ահա այնտեղ հարավային դարպասն էր․ և նա չափեց դրա սյուներն ու նախասրահները, որոնք նույն չափերն ունեին»։ [24] (Սինոդական թարգ․)
«Եվ ինձ տարավ» - ու ոչ թե՝ «բերեց», ինչպես 17-րդ համարում էր, քանի որ այստեղ ավելի մեծ ու բավականին նշանակալից մի հեռավորություն կար։ Հարավային դարպասներն ամեն ինչով նման էին արևելյան և հյուսիսային դարպասներին, սակայն դրանց (հարավային դարպասների) չափերը նկարագրվում են ոչ այնպես, ինչպես հյուսիսային դարպասների պարագայում էր (հմուտ հեղինակը չի սիրում կրկնվել), այլ որոշակի (աննշան) շեղումներով։ Այսպիսով, նախևառաջ, ինչ-ինչ պատճառներով չի խոսվում դարպասի այնպիսի կարևոր հատվածի մասին, ինչպիսին էին կողային սենյակները (Յոթանասնից թարգմանության մեջ առաջին տեղում դրվում է եբրայեցերեն տեքստում բացակայող «ֆե» բառը), իսկ չափումը սկսվում է հենց սյուներից (դրանք պետք է որ լինեն այն սյուները, որոնք գտնվում էին կողային սենյակների միջև), որից հետո անմիջապես հիշատակվում են 22-րդ համարում մատնանշված (տե՛ս այնտեղ) էլամները, Յոթանասնից թարգմանության մեջ՝ «ta elammwn»․․․
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Նա ինձ հարաւային կողմը տարաւ: Ահա մի դուռ տեսայ, որ հարաւ էր նայում: Չափեց այն, նաեւ խուցերը, սիւնազարդ սրահները, կամարները, որոնք նոյն չափն ունէին, ինչպէս միւսները:
(Արարատ թարգ․) Եվ ինձ տարավ հարավ, և ահա դեպի հարավ նայող մի դարպաս կար։ Եվ չափեց նրա դրանդիներն ու նախասրահները. նույն չափերին համապատասխան էին։
(Գրաբար) Եւ տարաւ զիս ընդ կողմն հարաւոյ, և ահա դուռն մի որ հայէր ընդ հարաւ. և չափեաց զնա և զկոզակս նորա, և զկոնքս, և զկամարս ըստ նմին չափոյ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: