Ա. Լոպուխին
«Մի կողմից մարդու դեմքն էր դեպի արմավենին, իսկ մյուս կողմից առյուծի դեմքն էր դեպի արմավենին. այսպես քանդակված էր ամբողջ տաճարում՝ շուրջանակի»։ [19] (Սինոդական թարգ․)
Քերովբեներն այստեղ ունեն իրենց 4 դեմքերից միայն ամենակարևոր երկուսը՝ մարդկային դեմքը և առյուծի երեսը: Սրանով նաև ցույց է տրվում, որ նախկինում մարգարեի տեսած քերովբեների դեմքերը, ինչպես որ այժմ էլ նա տեսնում է, միայն անկատարորեն են արտահայտում այդ կերպարների անըմբռնելի էությունը. նրանք չեն կարող մշտապես նույն կերպարանքով հայտնվել մարդկանց։ Այսպես զարդարված էր ամբողջ տաճարը (բառացիորեն՝ «տունը»)՝ շուրջանակի, հետևաբար, գուցե զարդարված էր նաև նախասրահը։ Այդպես են կարծում նաև Յոթանասնից թարգմանության հեղինակները, որոնք սույն համարը շաղկապում են նախորդի հետ․․․Նաև նախասրահո՛ւմ քերովբեների պատկերների առկայությունը կարող էր վկայել սույն տաճարի ունեցած առավել մեծ սրբության մասին՝ առ ի համեմատություն նախորդ՝ ձեռակերտ տաճարի։ Բայց տե՛ս նաև 26-րդ համարը։
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Արմաւենիների մի կողմում քերովբէներից մէկի դէմքը մարդու դէմք էր, միւս կողմում երկրորդինը՝ առիւծի: Եւ այդպէս էր քանդակուած ամբողջ տաճարը, բոլոր կողմերից:
(Արարատ թարգ․) Եվ մի կողմից մարդու դեմքն էր դեպի արմավենին, իսկ մյուս կողմից առույգ առյուծի դեմքն էր դեպի արմավենին. այսպես շուրջանակի քանդակված էր ամբողջ տաճարի համար։
(Գրաբար) դէմքն մարդոյ ՝ 'ի միոջէ՛ կողմանէ արմաւենւոյն. և դէմք առիւծու ՝ 'ի միւսմէ կողմանէ արմաւենւոյն. և ա՛յսպէս քանդակեալ էր ամենայն տաճարն շուրջանակի,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: