Ա. Լոպուխին
««Իսկ երբ այդ օրերը վերջանան՝ ութերորդ օրը և այնուհետև, քահանաները զոհասեղանի վրա պետք է մատուցեն ձեր ողջակեզները և ձեր գոհաբանության զոհերը, և Ես ողորմած պիտի լինեմ ձեր նկատմամբ», - ասում է Տեր Աստված»։ [27] (Սինոդական թարգ․)
Սկսած ութերորդ օրվանից՝ օծման 7 օրերին հաջորդող առաջին օրվանից, որն իր թվային «արժեքով» կրում էր ամենավսեմ և խորհրդավոր սիմվոլիկան (յոթից ավելի բարձր թիվը խորհրդանշում էր գալիք ժամանակաշրջանի պատկերը), նոր զոհասեղանի վրա կարելի էր մատուցել զոհաբերությունների հերթական շղթան, որի միջից հիշատակվում են դեռևս երկու հիմնական զոհաբերությունները՝ «ola»-ն՝ «ողջակեզը», և «shelem»-ը՝ «գոհաբանության զոհը»․ Յոթանասնից թարգմանության մեջ այն կոչվում է «փրկության զոհ», այլ տեղերում՝ «խաղաղության զոհ», որը տարբերվում է զոհաբերվող կենդանու՝ այրման ենթակա մասերի քանակով. առաջին դեպքում զոհն այրվում էր ամբողջությամբ, երկրորդ դեպքում՝ միայն ճարպն ու արյունը։ Ի տարբերություն հին զոհասեղանի վրա մատուցված «հին» զոհաբերությունների՝ այս «նոր» զոհաբերությունները «ընդունելի պիտի լինեն» (ինչպես որ ասվում է Յոթանասնից թարգմանության մեջ, իսկ ռուսերենում ավելի արտահայտիչ է՝ «Ես ողորմած պիտի լինեմ․․․»․ եբրայեցերեն «rata» արտահայտությունը, որը «terminus technicus» է, առավել ճշգրիտ կերպով փոխանցվում է հենց Յոթանասնից թարգմանության կողմից) Աստծո համար, ինչի մասին Նա Ինքը՝ Աստված, հանդիսավորաբար հավաստիացնում է Իր աստվածային խոսքով։
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Երբ օրերն աւարտուեն, եւ երբ ութերորդ օրը լինի, քահանաները թող սեղանի վրայ անեն ձեր ողջակէզը, եւ դա թող լինի ձեր փրկութեան համար: Ես էլ կ՚ընդունեմ ձեզ»», - ասում է Տէր Աստուածը:
(Արարատ թարգ․) Եվ երբ այդ օրերը վերջանան, այն ժամանակ՝ ութերորդ օրը և այնուհետև, քահանաները զոհասեղանի վրա պետք է մատուցեն ձեր ողջակեզները և ձեր խաղաղության զոհերը, և ես կընդունեմ ձեզ»,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) և վախճանեսցեն զաւուրսն. և եղիցի յօրէն ութերորդէ և անդր՝ արասցեն քահանայքն ‘ի վերայ սեղանոյն զողջակէզս ձեր, և զվասն փրկութեան ձերոյ, և ընկալայց զձեզ՝ ասէ Տէր Տէր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: