Ա. Լոպուխին
«Եվ իրենց գլուխները նրանք չպիտի ածիլեն և չպիտի երկարացնեն մազերը, այլ անպատճառ պետք է սափրեն իրենց գլուխները»։ [20] (Սինոդական թարգ․)
Զգեստներին վերաբերող կանոնները, բնականաբար, զուգակցվում են մազերին՝ կենդանի էակներին հատուկ այս բնական տարրին վերաբերող կանոններով։ Քահանաներին հավասարապես արգելվում է թե' սափրել մազերը, ինչը հնում սգի նշան էր (Եզեկ. 7:18, Ամ. 8:10 և այլ տեղիներ), իսկ Եգիպտոսում՝ քրմերին տարբերակող նշան (մինչդեռ Իսրայելում, համաձայն Մովսիսական օրենքի, դա անել արգելված էր անգամ աշխարհականներին (Բ Օրին. 14:1), և թե' մազերը բաց թողնելը, ինչպես որ անում էին նազորացիները (իմիջիայլոց` նաև Սամուելը` Ա Թագ. 1:11-րդ համարում. քահանաների դեպքում մազերը բաց թողնելը անհարմար էր): Ուստի այս ամենից հետևում է, որ քահանաները պետք է կտրեն («kasam» ap. leg., հմմտ. ասորերեն «kasamu» - «կտրել») իրենց մազերը (հմմտ. Ղևտ. 21։5, 10): Մազերը նույնպես համարվում էին կյանքի «կեցավայր», այդ իսկ պատճառով էլ նազորացիները որպես ուխտի նշան այրում էին իրենց մազերը` դրանք ասես զոհաբերության տեսքով Աստծուն մատուցելով։ Նոր տաճարի քահանաների կյանքը բերվելու է մի նոր, համապատասխան շրջանակի մեջ, որը ո'չ կախում է ունենալու բնության քմահաճույքից` ըստ բնական օրենքների զարգանալով, ո'չ էլ քարացած վիճակի մեջ է մնալու:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Գլուխները չեն ածիլելու, մազերը չեն նօսրացնելու. պինդ ծածկելու են իրենց գլուխները:
(Արարատ թարգ․) Եվ իրենց գլուխները չպիտի ածիլեն և իրենց մազերը չպիտի երկարացնեն. իրենց գլխի մազերը պետք է անպատճառ խուզեն։
(Գրաբար) Եւ զգլուխս իւրեանց մի՛ գերծցեն, և զվարսս իւրեանց մի՛ անօսրացուսցեն. ծածկելով ծածկեսցեն զգլուխս իւրեանց։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: