Եզեկիելի մարգարեության մեկնություն 46։6

Ա. Լոպուխին

«Ամսամուտի օրը պիտի բերվեն՝ արջառների հոտից մեկ անարատ ցլիկ, նաև վեց [անարատ] գառ և մեկ անարատ խոյ»։ [6] (Սինոդական թարգ․)
   
    Զոհաբերության բնույթի ու չափի մասին տե՛ս նախորդող նկատառումները Եզեկ. 45:18-րդ համարից մինչև 46-րդ գլուխն ընկած հատվածում:

    «Անարատ» - եբրայեցերենում դրված է հոգնակի թվով` ինչը կամ սխալի հետևանք է, կամ էլ սրբագրված է ըստ Թվ. 28:11-րդ համարի (տե՛ս այնտեղ)։ Այստեղ, սակայն, ոչ մի հիշատակում չկա շեփորի՝ ամսամուտի տոնի ծիսակատարության այս գլխավոր պարագայի մասին, որը հիշատակվում է Մովսեսի օրենքներում (ինչպես նաև այստեղ չի խոսվում Պասեքի գառի և տաղավարների մասին):
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Իսկ ամսամտի օրը կը մատուցի առանց արատի մի զուարակ, որ լինի հորթեր ծնած կովի ձագ (վեց գառներն ու խոյն էլ պէտք է լինեն առանց արատի):
(Արարատ թարգ․) Ամսագլխի օրը՝ արջառներից մեկ անարատ ցլիկ, նաև վեց գառ և մեկ խոյ. անարատ պիտի լինեն։
(Գրաբար) Եւ յաւուրն ամսամտից զուարակ մի՝ որդի պառակամօր՝ անարատ. և վեց որոջքն և խոյն, անարա՛տք եղիցին։