Եզեկիելի մարգարեության մեկնություն 47։12

Ա. Լոպուխին

«Եվ գետակի վրա՝ նրա եզերքին, այս կողմից և այն կողմից պիտի բուսնեն ամեն տեսակի ծառեր, որոնք պտուղ են տալիս. նրանց տերևները չեն թառամելու, և նրանց պտուղները չեն հատնելու. ամեն ամիս պիտի հասունանան նորերը, որովհետև նրանց ջրերը բխում են սրբարանից. նրանց պտուղները պիտի օգտագործվեն որպես կերակուր, իսկ տերևները [պիտի օգտագործվեն] բժշկության համար»։ [12] (Սինոդական թարգ․)
   

    Գետի ափին բուսնած ծառը, համաձայն Աստվածաշնչի, խորհրդանշում է արդար մարդու կերպարը (Սաղմ. 1:3, Երեմ. 17:8): Ըստ սուրբ Ամբրոսիոսի վկայության (Հայտն. 22-րդ գլխի մեկնության մեջ)` «պտուղները» խորհրդանշում են բարի գործերը, իսկ «բուժիչ տերևները»` քարոզչության խոսքերը: Պաղեստինյան սոսի ծառատեսակը համապատասխանում է սույն նկարագրությանը, քանի որ այս սոսի ծառը տարվա ընթացքում բազմաթիվ անգամներ պտուղ է տալիս և, ըստ էության, այստեղ կարող էր «հայտնվել» մարգարեի մտքում: Բուժիչ բույսերը, իհարկե, հայտնի էին նաև նախքան բժշկության՝ որպես գիտություն ի հայտ գալը (տե՛ս Սիր. 38:1-8-րդ համարը, համաձայն որի կարելի է ենթադրել, որ «Բուժումը Բարձրյալից է» - հմմտ. Հայտն. 22:2):

    «Բժշկություն» - եբրայեցերենում այս բառը եզակի կիրառություն ունի (ap. leg.): Յոթանասնից թարգմանության մեջ՝ «eiV 'ugieian» - «առողջության համար», բայց Հայտնության գրքում ասվում է` «eiV qerapeian» (հմմտ. Ծննդ. 2:9 - «Կենաց ծառը»; Odys. Vll, 114 – «Ալկինոսի այգիները»):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Գետի մօտերքը, ափերի այս ու այն կողմերում, պտղատու ծառեր են բուսնելու, որոնք չեն ծերանալու, պտուղն էլ նրանց վրայից չի պակասելու: Հէնց սկզբից էլ դալար ճիւղեր են արձակելու, որովհետեւ գետի ջրերը սուրբ վայրերից են դուրս գալիս: Նրանց պտուղը սնունդ է լինելու, տերեւը՝ բուժիչ»:
(Արարատ թարգ․) Եվ գետի վրա՝ նրա եզերքին, այս կողմից և այն կողմից ամեն տեսակ պտղաբեր ծառեր պիտի բուսնեն. նրանց տերևը չի թառամելու, և նրանց պտուղը չի հատնելու. ամեն ամիս նոր պտուղ պիտի տա, որովհետև նրա ջրերը սրբարանից են բխում։ Նրանց պտուղը ուտելու համար է, իսկ նրանց տերևները՝ բժշկության համար»։
(Գրաբար) Եւ առ գետովն ելցեն զափամբն յայսկոյս յայնկոյս՝ ամենայն ծա՛ռ ուտելի, և մի՛ հնասցի շուրջ զնովաւ, և մի՛ պակասեսցի պտուղ նորա, և զդալարութիւն իւր յառաջագոյն արձակեսցէ. զի ջուրք նորա ‘ի սրբութեանց ելանիցեն. և եղիցի պտուղ նոցա ‘ի կերակուր, և ելք նոցա ‘ի բշժկութիւն: