Եզեկիելի մարգարեության մեկնություն 47։17

Ա. Լոպուխին

«Եվ սահմանը պիտի լինի ծովից մինչև Ասար-Ենան՝ Դամասկոսի հետ սահմանը, և այնուհետև դեպի հյուսիս` Եմաթի շրջանը. և սա է հյուսիսային եզրագիծը»։ [17] (Սինոդական թարգ․)
   

    Հյուսիսային սահմանի նկարագրությունը լրացվում է այդ սահմանի` արևմուտքից դեպի արևելք ընդհանուր ձգվածության մասին ցուցումով, իսկ ահա նշված կողմից սահմանակից եղող օտարերկրյա շրջանը չի «ներառվում» Սուրբ Երկրի կազմում:

    «Ասար-Ենան» - տե'ս Եզեկ. 48-րդ գլուխը և Թվ. 34:9-րդ համարը, որոնցում այս բառին տրվում է «աղբյուրների գավիթ» կամ «գլխավոր աղբյուր» նշանակությունը (Յոթանասնից թարգմանության մեջ` «Ենանի գավթից»): Ըստ ներկա համատեքստի` այս «Ասար-Ենան»-ը բնականորեն կարելի է «փնտրել» Հորդանանի վտակների մեջ, ինչի արդյունքում էլ այն կարող ենք նույնացնել ներկայիս «Բանյան»-ի կամ «Էլ-գադր»-ի հարևանությամբ գտնվող վայրի հետ: Սա հյուսիսային սահմանի ամենաարևելյան սահմանագիծն է, և դա այն դեպքում, երբ ծովը (Միջերկրական) գտնվում էր արևմտյան կողմում։ Այս սահմանագծից դեպի հյուսիս գտնվող ամեն բան արդեն համարվում էր հեթանոսական տարածք, և խոսքը մասնավորապես վերաբերում էր Դամասկոսի ու Եմաթի շրջաններին: Բառացիորեն` «Եվ սահմանը պիտի լինի ծովից մինչև Ասար-Ենան՝ Դամասկոսի սահմանը, և հյուսիսից դեպի հյուսիս (Սմենդ. «Դամասկոսի եզրագծով ընթացող սահմանն ասես նկարագրում է դեպի հյուսիս ձգվող կամարը») և Եմաթի սահմանը և հյուսիսային շրջանը («et» – «meat», որը կարելի է տարընթերցել «zot» - «սա», «ահա»)»։ Յոթանասնից թարգմանության մեջ` «Այս սահմանները ծովից են. Ենանի գավթից մինչև Դամասկոսի սահմանները և նույնիսկ դեպի հյուսիս (= և դեռ էլ ավելի հյուսիսային մի երկիր), և Եմաթի սահմանը և «Սևերսկ»-ի սահմանը» (էլ ավելի հյուսիսային երկրներ):
   
    Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 47:13
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Սրանք են հիւսիսային սահմանները, որ գտնւում են ծովի կողմից, Աւնանի հանգրուանից, Դամասկոսի սահմաններից եւ Եմաթից հիւսիս՝ արեւելքի դէմ-դիմաց:
(Արարատ թարգ․) Եվ սահմանը պիտի լինի ծովից մինչև Ասար-Ենան՝ Դամասկոսի սահմանից դեպի հյուսիս և Եմաթի սահմանը, նրա հյուսիսային կողմում. այս է հյուսիսային սահմանը։
(Գրաբար) Ա՛յս են սահմանք ‘ի ծովէ ‘ի հանգրուանէ Աւնանայ՝ սահմանք Դամասկոսի. և ‘ի կողմ հիւսւսոյ ըստ հիւսւսոյ, և սահմանն Եմաթայ սահման հիւսւսոյ,