Եզեկիելի մարգարեության մեկնություն 47։4

Ա. Լոպուխին

«Եվ նորից չափեց հազար [կանգուն], և ինձ անցկացրեց ջրի վրայով. ջրերը մինչև ծնկներս էին։ Չափեց հազարկանգուն ևս և ինձ անցկացրեց. ջրերը մինչև մեջքս էին»։ [4] (Սինոդական թարգ․)
   

    «Եվ ինձ անցկացրեց» - Յոթանասնից թարգմանության մեջ դարձյալ (տե՛ս 3-րդ համարը) կիրառված է «dihlqen» (այսինքն՝ «հրեշտակ», և ոչ թե` «մարգարե») բառը... «Ջրերը մինչև ծնկներս էին» - ...եբրայեցերենում, սակայն, «ջուր» բառը ոչ թե «stata consctr» է, ինչպես հանդիպել էր նախկինում և հանդիպելու էր հետագայում, այլ «st. abs.»` «mayim», ու ոչ թե «mey»...
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Դարձեալ հազար ձողաչափ չափեց իր չափով ու անցաւ ջրի միջով: Ջուրը մինչեւ նրա երանքներն էր հասնում: Նա հազար ձողաչափ չափեց իր չափով ու անցաւ ջրի միջով: Ջուրը մինչեւ գօտկատեղն էր հասնում:
(Արարատ թարգ․) Նա նորից չափեց հազար կանգուն և ինձ անցկացրեց ջրերով. ջրերը մինչև ծնկներս էին։ Չափեց հազարկանգուն ևս և ինձ անցկացրեց. ջրերը մինչև մեջքս էին։
(Գրաբար) և չափեաց հազա՛ր, չափովն՝ և անց ընդ ջուրն, և հարկանէր ջուրն մինչև ցերանսն. և չափեաց հազա՛ր, չափովն՝ և անց ընդ ջուրն. և հարկանէր ջուրն մինչև ցգօտին.