Եզեկիելի մարգարեության մեկնություն 47։6

Ա. Լոպուխին

6-7. «Եվ ասաց ինձ. «Տեսա՞ր, մարդո՛ւ որդի», և ինձ հետ տարավ դեպի այդ գետակի եզերքը»։ [6] «Եվ երբ ես հետ էի գնում, ահա, գետակի եզերքին շատ ծառեր կային այս կողմից և այն կողմից»։ (Սինոդական թարգ․)
   
    «Տեսա՞ր...» - այսինքն՝ տեսա՞ր, թե ինչպես է հոսքի մեջ ջրի քանակն այդպիսի գերբնական ձևով առատանում։ Ջրի հոսքի հետագա խորությունը չափելու փոխարեն, ինչն անհնարին էր, մարգարեին ցույց է տրվում այդ ջրի ունեցած ազդեցությունն առհասարակ շրջակայքի վրա, ինչը միևնույն ժամանակ հանդիսանում էր նաև ջրի հոսքի չափման «միավորը»՝ փոխարինելով նախկին, ոչ բավարար չափման միավորին։ Բայց չափագրման այս գործողությունը սկսվում էր ոչ թե այդ տարածության երկարության միայն 5000-երորդ կանգունից, այլ շատ ավելի հեռավոր հատվածներից, ինչի պատճառով էլ մարգարեն հրեշտակի հետ վերադառնում է` ուսումնասիրելու համար գետակի առափնյա շրջանները...
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Նա ասաց ինձ. «Տեսա՞ր, մարդո՛ւ որդի»: Ու ինձ յետ դարձրեց, տարաւ գետի ափը:
(Արարատ թարգ․) Եվ ինձ ասաց. «Տեսնո՞ւմ ես, մարդո՛ւ որդի», և ինձ հետ տարավ գետի եզերքը։
(Գրաբար) Եւ ասէ ցիս. Տե՛ս որդի մարդոյ։ Եւ դարձոյց զիս և տարաւ յափն գետոյն: