Ա. Լոպուխին
«Այն նվիրե'ք քահանաներին՝ Սադովկի որդիներին, որոնք կանգնեցին Իմ պահպանության համար, որոնք Իսրայելի որդիների ուրացության ժամանակ չուրացան Ինձ, ինչպես ուրացան մյուս ղևտացիները»։ [11] (Սինոդական թարգ․)
«Այն նվիրե'ք քահանաներին» - եբրայեցերենում` «քահանաներին նվիրված», որից ազդված էլ Յոթանասնից թարգմանության մեջ առկա է «սրբագործված քահանաներին» տարընթերցումը: Այդպես է նաև Թարգումում, Պեշիթոյում և նորագույն շրջանի աստվածաշնչագետների երկերում (Տե՛ս Եզեկ. 44:15-րդ և 10-րդ համարների բացատրությունը):
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 48:8
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Այս բաժինը Սադոկի որդիներից՝ սրբագործուած քահանաներինը կը լինի, որոնք Տիրոջ Տտան պահպանութիւնն են կատարում, որոնք չմոլորուեցին իսրայէլացիների մոլորութեամբ, ինչպէս մոլորուեցին ղեւտացիները:
(Արարատ թարգ․) Այս նվիրված բաժինը քահանաներինը՝ Սադովկի որդիներինը պիտի լինի, որոնք ծառայեցին ինձ և չմոլորվեցին, ինչպես որ ղևտացիները մոլորվեցին, երբ որ մոլորվեցին Իսրայելի որդիները։
(Գրաբար) քահանայիցն սրբեցելոց որդւոցն Սադովկայ, որք պահեն զպահպանութիւնս տանն Տեառն. որք ո՛չ մոլորեցան ‘ի մոլորութիւն որդւոցն Իսրայէլի՝ որպէս մոլորեցան Ղևտացիքն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: