Ա. Լոպուխին
«Եվ ահա նրա չափերը. հյուսիսային կողմից՝ չորս հազար հինգ հարյուր [եղեգ] (կանգուն), և հարավային կողմից՝ չորս հազար հինգ հարյուր [եղեգ] (կանգուն), արևելյան կողմից՝ չորս հազար հինգ հարյուր [եղեգ] (կանգուն), և արևմտյան կողմից՝ չորս հազար հինգ հարյուր եղեգ (կանգուն)»։ [16] (Սինոդական թարգ․)
Քաղաքը, տաճարի նմանողությամբ, իրենից ներկայացնում էր մի կանոնավոր քառակուսի, որը 10 անգամ ավելի մեծ էր, քան տաճարը (տե՛ս սույն գլխի 17-րդ համարի և 42:20-րդ համարի բացատրությունը): Եթե այստեղ չափման միավորը կանգունն է, ինչպես կարծում են նորագույն շրջանի մեկնաբանները, ապա ուրեմն քաղաքն ունի մոտ 9 կիլոմետր ձգվող շրջակա տարածք: Ըստ Հովսեփոս Ֆլավիոսի՝ իր ժամանակի Երուսաղեմն ուներ 33 աստիճան, ասել է թե` 6 կիլոմետր ձգվող շրջագիծ։ Իսկ եթե չափման միավորը եղել է եղեգը, ինչն ավելի հավանական է, ապա այդ դեպքում քաղաքի շրջակա տարածքն ունեցել է մոտ 50 կիլոմետր երկարություն (ինչը հսկայական մի տարածություն էր – Երեմ. 31:38, 39, Հայտն. 21:16):
«Հինգ հարյուր» - եբրայեցերենում այս բառը կիրառվում է երկու անգամ...ինչը «դիտոգրաֆիայի հիանալի օրինակ է» (Բերթոլետ):
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 48:8
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Սրանք են նրա չափերը. հիւսիսային կողմից՝ չորս հազար հինգ հարիւր ձողաչափ, հարաւային կողմից՝ չորս հազար հինգ հարիւր, արեւելեան կողմից՝ չորս հազար հինգ հարիւր եւ արեւմտեան կողմից՝ չորս հազար հինգ հարիւր:
(Արարատ թարգ․) Սրանք են նրա չափերը՝ հյուսիսային կողմից՝ չորս հազար հինգ հարյուր կանգուն, հարավային կողմից՝ չորս հազար հինգ հարյուր, արևելյան կողմից՝ չորս հազար հինգ հարյուր, արևմտյան կողմից՝ չորս հազար հինգ հարյուր։
(Գրաբար) Եւ ա՛յս է չափ նորա. ‘ի կողմանէ հիւսւսոյ՝ չո՛րք հազար և հինգ հարեւր. և ‘ի կողմանէ հարաւոյ՝ չորք հազար և հինգ հարեւր. և ‘ի կողմանէ արևելից՝ չորք հազար և հինգ հարեւր. և ‘ի կողմանէ ծովուն՝ չորք հազար և հինգ հարեւր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: