Եզեկիելի մարգարեության մեկնություն 48։18

Ա. Լոպուխին

«Իսկ ինչ մնում է սրբազան բաժնի դիմաց գտնվող [տարածքի] երկարությանը` տասը հազար [եղեգ] (կանգուն) դեպի արևելք և տասը հազար՝ դեպի արևմուտք` որ սրբազան բաժնի դիմաց կլինի, այդ հողի արտադրանքը կերակուր պիտի լինի քաղաքում աշխատողների համար»։ [18] (Սինոդական թարգ․)
   

   «Քաղաքում աշխատողների» - լատիներենում` «colere urbem» (Յոթանասնից թարգմանության մեջ` «քաղաքը կառուցողների»): Խոսքը քաղաքի բոլոր բնակիչների մասին է, որոնց, տրամաբանորեն, մարգարեն ներկայացնում է հիմնականում որպես հողագործներ. (1000 + 1000) x 5000 միավոր հողատարածքը հազիվ թե բավարար լիներ 5000 x 5000 միավոր ունեցող քաղաքին սնունդ մատակարարելու համար, սակայն այստեղ նկատի է առնվում Սուրբ Երկրի ապագա պտղաբերությունը:

   «Սրբազան բաժնի դիմաց» - Յոթանասնից թարգմանությունը, ինչպես երևում է, մի փոքր կերպ այլ կերպ է տարընթերցել. «Եվ կլինեն սրբության առաջին պտուղները (երախայրիքները)»:
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 48:8
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Իսկ մնացած այն տարածութիւնը, որ մօտ է սրբատեղիներին նուիրուած հողամասին, կ՚ունենայ արեւելքի ուղղութեամբ՝ տասը հազար ձողաչափ երկարութիւն, արեւմուտքի ուղղութեամբ՝ տասը հազար: Դա ընծայ կը լինի սրբատեղիներին: Նրա բերքը քաղաքի գործաւորի համար հաց կը լինի.
(Արարատ թարգ․) Երկարության մնացածը նվիրված բաժնի կողքին՝ տասը հազար կանգուն դեպի արևելք և տասը հազար՝ դեպի արևմուտք (որ սուրբ բաժնի կողքին կլինի), և նրա բերքը կերակուր պիտի լինի քաղաքի աշխատողներին։
(Գրաբար) Եւ աւելորդ երկայնութեանն մերձ առ երախայրեօք սրբութեանցն տասն հազար ընդ արևելս, և տասն հազար ընդ ծով. և եղիցին երախայրիք ‘ի սրբութեանն. և եղիցին արդիւնք նորա ‘ի հաց գործաւորի քաղաքին․