Ա. Լոպուխին
«Եվ սրանք են քաղաքի ելքերը. հյուսիսային կողմից՝ չորս հազար հինգ հարյուր չափ (կանգուն)»։ [30] (Սինոդական թարգ․)
«Ելքերը» - «tots'ot», - դժվար է որոշարկել, թե այս հասկացությունն ինչով է տարբերվում «դարպաս» բառից, որին «նվիրված» է սույն հատվածը: Հավանաբար այս «ելքերն» ավելի մեծ ընդգրկունություն են ունեցել` իրենց մեջ ներառելով նաև պատերը, որոնց երկարությունն այստեղ կրկնվում է (16-րդ համար հմմտ. Առակ. 4:23, տե՛ս Եզեկ. 42:11-րդ համարի բացատրությունը)...
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) «Այժմ քաղաքի ելքի ու մուտքի դռների մասին. դրանցից հիւսիսային կողմի դռները չորս հազար հինգ հարիւր ձողաչափ են:
(Արարատ թարգ․) «Եվ սրանք են քաղաքի ելքերը, որոնց չափերն են. հյուսիսային կողմից՝ չորս հազար հինգ հարյուր կանգուն։
(Գրաբար) Եւ ա՛յս ելամուտ քաղաքին. ընդ կողմ հիւսւսոյ չորք հազար և հինգ հարեւր չափովն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: