Եզեկիելի մարգարեության մեկնություն 5։14

Ա. Լոպուխին

14-15․ «Եվ քեզ ավերմունքի ու նախատինքի պիտի մատնեմ քեզ շրջապատող ազգերի մեջ, ամեն անցորդի աչքի առաջ»։ [14] «Եվ դու ծաղր ու նախատինք, նախօրինակ ու սարսափ պիտի դառնաս քեզ շրջապատող ազգերի համար, երբ որ Ես քո դեմ դատաստան տեսնեմ բարկությամբ ու զայրույթով և կատաղի պատուհասներով. Ես՝ Տերս, ասացի սա»։ (Սինոդական թարգ․)
   
   Նրանք բնականորեն «վերադառնում» են գերիներին բաժին ընկած ճակատագրից դեպի ավերածության ենթարկված քաղաքի ճակատագիրը, ինչը ցույց է տալիս 8-րդ և հաջորդող համարների տվյալների հետագա զարգացումը։ Երկիրը վերածվելու է անապատի, որի հետ համեմատությունը վիրավորական է լինելու ցանկացած այլ երկրի համար։ Դա լինելու է պատժի «նախօրինակ», որը մյուս ժողովուրդներին սովորեցնելու է մեղք չգործել։ Եվ դա լինելու է մի «սարսափ», որը նախորդելու է այն մեծ աղետներին, որոնք պատուհասելու են Երուսաղեմին։
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 5:11

--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Երուսաղէ՛մ, ես քեզ անապատի եմ վերածելու, քեզ դարձնելու եմ քո շուրջը գտնուող հեթանոսների նախատինքի առարկան, քո շուրջը եղող գիւղերն էլ աւերակների եմ վերածելու բոլոր անցորդների աչքերի առաջ,
(Արարատ թարգ․) Եվ շրջապատող ազգերի մեջ, ամեն անցորդի աչքի առաջ ես քեզ ավերմունքի և նախատինքի պիտի մատնեմ։
(Գրաբար) Եւ եդից զքեզ յանապա՛տ և ‘ի նախատինս հեթանոսաց որ շուրջ զքև՛ իցեն. և զդստերս քո շուրջ զքև առաջի ամենայն անցաւորաց ճանապարհի։