Ա․ Լոպուխին
Եվ քո բոլոր ծառաները պիտի գան ինձ մոտ, երկրպագեն ինձ ու ասեն. «Ելի՛ր դու և քո ողջ ժողովուրդը, որին դու ես առաջնորդում»: Եվ ապա ես դուրս կգամ»: Եվ Մովսեսը խիստ զայրացած ելավ փարավոնի մոտից: (Սինոդական թարգ․)[2]
Փարավոնի նկատմամբ տասներորդ պատուհասի նման ընթացքի պատճառները տե՛ս ավելի ուշ՝ 12-րդ գլխի 31-րդ համարի բացատրության մեջ:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Այս բոլոր ծառաներդ պիտի գան ծնրադրեն իմ առաջ, երկրպագեն ինձ ու ասեն. «Ելէք գնացէ՛ք դու եւ քո ողջ ժողովուրդը, որին դու ես առաջնորդում: Այդ ժամանակ էլ ես կ՚ելնեմ»»:
(Արարատ թարգ․) Եվ քո բոլոր ծառաներն Ինձ մոտ կիջնեն և կխոնարհվեն Իմ առաջ՝ ասելով. "Ելեք գնացե՛ք դու և քեզ հետևող ամբողջ ժողովուրդը": Եվ ապա ես դուրս կգնամ”»: Եվ Մովսեսը՝ լցված բարկությամբ, դուրս եկավ փարավոնի մոտից:
(Գրաբար) Եւ իջցեն ամենայն ծառայքս քո այսոքիկ առ իս. եւ երկիր պագցեն ինձ եւ ասասցեն. Ել դու եւ ամենայն ժողովուրդ քո, որում դուդ առաջնորդես. եւ ապա ելից:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: