Ելից գրքի մեկնություն 12։7

Ա․ Լոպուխին

Եվ թող վերցնեն նրա արյունից ու քսեն այն տան դռան երկու սյուներին ու բարավորին, որտեղ այն ուտելու են: (Սինոդական թարգ․)[7]
   
   Ինչպես երևում է Ելք 12:13-րդ համարից՝ հրահանգված էր արյամբ ցողել դռան բարավորը և երկու սյուները (կամ սեմերը), որպեսզի եգիպտացիներին պատուհասող Աստծո աջը շրջանցեր հրեաներին: Իսկ եթե պատուհասող հրեշտակը խնայելու էր վերջիններիս տները միայն այն բանի շնորհիվ, որ դրանք ցողված էին գառան արյունով, ապա այստեղից երևում է, որ այդ ամենը քավության, մաքրագործման և հաշտության ձև էր: Այն ունի միևնույն արժեքը, ինչ ցանկացած տեսակի արյան զոհաբերություն (Ղևտ. 17:11):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Թող վերցնեն նրա արիւնից ու քսեն այն տան դռան սեմին երկու տեղ ու դռան շրջանակի վերեւը այն տան, ուր այն ուտելու են:
(Արարատ թարգ․) Եվ թող վերցնեն դրա արյունից ու քսեն այն տան երկու կողմի դրանդիներին և վերևի սեմին, որտեղ այն պիտի ուտեն:
(Գրաբար) Եւ առցեն յարենէ անտի եւ դիցեն ի վերայ երկուց սեմոցն եւ բարաւորին տանցն յորս ուտիցեն զնա ի նոսա: