Ելից գրքի մեկնություն 14։4

Ա. Լոպուխին

4-5․ Ես պիտի կարծրացնեմ փարավոնի սիրտը և նա պիտի հետապնդի նրանց։ Ես կփառավորվեմ փարավոնի ու նրա ամբողջ զորքի առաջ, և եգիպտացիները կիմանան, որ Ես եմ Տերը»: Եվ նրանք այդպես արեցին: [4] Եվ Եգիպտոսի թագավորին հայտնեցին, թե՝ «Ժողովուրդը փախել է»: Եվ փարավոնի ու նրա ծառաների սիրտը ժողովրդի դեմ դարձավ, ու ասացին. «Այս ի՞նչ արեցինք, ինչո՞ւ թույլ տվեցինք, որ իսրայելացիները հեռանան և չծառայեն մեզ»: (Սինոդական թարգ․)
   
   Հրեաների շարժը Ռամեսեից Սոկքոթ, ապա՝ Ոթոմ, և այդտեղից էլ ընթացքը Կարմիր ծովի արևմտյան ափով պահանջում էր առնվազն երեքօրյա ճանապարհորդություն: Եվ քանի որ այն չավարտվեց Աստծուն զոհ մատուցելով, ուստի անապատով ընթացող ճանապարհի տևողությունն ավելի էլ երկարում էր, քան նախատեսում էին Մովսեսն ու Ահարոնը (Ելք 5:3): Նկատի առնելով սա՝ եգիպտացիները ճշտորեն սահմանեցին ելքի նպատակը. «Ժողովուրդը փախել է», որի պատճառով էլ ափսոսացին ձրի աշխատուժին՝ ստրուկներին կորցնելու համար:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Ես պիտի կարծրացնեմ փարաւոնի սիրտը, նա պիտի հետապնդի նրանց,
(Արարատ թարգ․) Ես կկարծրացնեմ փարավոնի սիրտը, ու նա կհետապնդի նրանց:
(Գրաբար) Եւ ես խստացուցից զսիրտն փարաւոնի եւ պնդեսցի զհետ դոցա: