Ա. Լոպուխին
Եվ Իսրայելի ամբողջ ժողովուրդը Եգիպտոսի երկրից իրենց դուրս գալու երկրորդ ամսվա տասնհինգերորդ օրը Եղիմից շարժվեց դեպի Սին անապատ, որ գտնվում է Եղիմի և Սինայի միջև: (Սինոդական թարգ․)[1]
Եգիպտոսից ելքից հետո մեկ ամիս անց (Թվ. 33:3) հրեաները եկան Սին անապատ՝ ոչ թե ուղղակիորեն Եղիմից, այլ այն ճամբարից, որը գտնվում էր ծովի մոտ (Թվ. 33:10–11):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Իսրայէլացի ամբողջ ժողովուրդը Եղիմից ճանապարհ ընկաւ ու եկաւ Սին անապատը, որը գտնւում է Եղիմի ու Սինայի միջեւ:
(Արարատ թարգ․) Եվ Իսրայելի ամբողջ ժողովուրդը Եգիպտոսի երկրից իրենց դուրս գալու երկրորդ ամսվա տասնհինգերորդ օրը Եղիմից շարժվեց դեպի Սին անապատ, որ գտնվում է Եղիմի և Սինայի միջև:
(Գրաբար) Չուեցին յԵղիմայ, եւ եկին ամենայն ժողովուրդ որդւոցն Իսրայէլի յանապատն ի Սին, որ է ընդ Եղիմ եւ ընդ Սինա:
Եւ յաւուրն հինգետասաներորդի յերկրորդի ամսոյն ելանելոյ նոցա յերկրէն Եգիպտացւոց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: