Ա․ Լոպուխին
Սինա լեռն ամբողջովին մխում էր, որովհետև Տերը հրով իջել էր նրա վրա: Նրա ծուխը դուրս էր գալիս հնոցի ծխի պես, և ամբողջ լեռն ուժգին ցնցվում էր: (Սինոդական թարգ․)[18]
Հուրը, որի մեջ Աստված իջավ Սինա լեռան վրա և որը վառվում էր մինչև երկինք (Բ Օր. 4:11), ծառայում էր որպես Նրա աստվածային փառքի նշան (Բ Օր. 5:24): Տիրոջ հայտնությանը չի կարող «դիմանալ» անգամ անկենդան բնությունը, ուստի «ամբողջ լեռը ուժեղ տատանվում էր» (հմմտ. Սաղմ. 67:8-9, 113:7):
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Սինա լեռն ամբողջովին ծխում էր, քանի որ Աստուած նրա վրայ իջել էր իբրեւ հուր: Նրա ծուխը բարձրանում էր ինչպէս հնոցի ծուխ: Բոլոր մարդիկ խիստ զարհուրեցին,
(Արարատ թարգ․) Սինա լեռն ամբողջովին մխում էր, որովհետև Տերը հրով իջել էր նրա վրա: Նրա ծուխը դուրս էր գալիս հնոցի ծխի պես, և ամբողջ լեռն ուժգին ցնցվում էր:
(Գրաբար) Եւ լեառն Սինա ծխէր առ հասարակ. քանզի իջեալ կայր Աստուած ի վերայ նորա հրով. եւ ելանէր ծուխ նորա իբրեւ զծուխ հնոցի: Եւ զարհուրեցաւ ամենայն ժողովուրդն յոյժ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: