Ա․ Լոպուխին
2-3․ «Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ դուրս բերեցի Եգիպտոսի երկրից՝ ստրկության տնից: [2] Ինձնից բացի ուրիշ աստվածներ չպիտի ունենաս: (Սինոդական թարգ․)
Ես Տերն եմ, հայտնության, ուխտի Աստվածը, որ պատուհասների մի ամբողջ շարքի միջոցով ներկայացա որպես ճշմարիտ Աստված, ուստի Եգիպտոսից ժողովրդի ազատագրման փաստը (Բ Օր. 4:32-35) քեզ պետք է ուղղորդի քո «Բարձրյալի» պաշտամունքին: Տերը Աստված է, Նրանից բացի այլ Աստված չկա (Բ Օր. 4:4, 35, 6:4): Ահա թե ինչու Նրա հանդեպ հավատքն անհամատեղելի է այլ աստվածներին մատուցվող պաշտամունքի հետ, ուստի այդ աստվածները մերժվում են Նրա կողմից. «Իմ աչքի առջև…Իմ կողքին…Ինձ հետ նաև այլ…օտար աստվածներ չունենաս» (Բ Օր. 5:7, Դ Թագ. 17:35):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) « «Ե՛ս եմ քո Տէր Աստուածը, որ քեզ հանեցի Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից:
(Արարատ թարգ․)«Ես եմ Տերը, քո Աստվածը, որ քեզ դուրս բերեցի Եգիպտոսի երկրից՝ ծառայության տնից:
(Գրաբար) Ես եմ ՏԷր Աստուած քո որ հանի զքեզ յերկրէն Եգիպտացւոց ի տանէ ծառայութեան:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: