Ելից գրքի մեկնություն 21։3

Ա․ Լոպուխին

3-4․ Եթե նա մենակ է եկել, մենակ էլ թող գնա, իսկ եթե ամուսնացած է եկել, կինն էլ թող գնա նրա հետ։ [3] Իսկ եթե տերը նրան կին տա, և նա նրա համար տղաներ կամ աղջիկներ ծնի, ապա կինն ու զավակները թող մնան նրա տիրոջը, իսկ նա թող գնա մենակ։ (Սինոդական թարգ․)
   
   Առաջին դեպքում (Ելք 21:3) կինը համարվում է ամուսին-ստրուկի սեփականությունը, ուստի ստրուկն ազատ էր արձակվում իր այդ սեփականության հետ: Իսկ երկրորդ պարագայում (Ելք 21:4) կինը տիրոջ սեփականությունն է, ինչի պատճառով իր ամուսնու ազատ արձակվելու դեպքում նա երեխաների հետ մնում էր տիրոջ տանը:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Եթէ նա միայնակ է տունդ մտել, միայնակ էլ թող գնայ, իսկ եթէ իր կնոջ հետ է մտել, կինն էլ թող գնայ նրա հետ:
(Արարատ թարգ․) Եթե նա մենակ է մտել ծառայության, թող մենակ դուրս գա, իսկ եթե կին ունի, թող կինն էլ իր հետ դուրս գա:
(Գրաբար) Թէ ինքն միայն մտեալ իցէ` միայն գնասցէ. եւ եթէ կնաւ հանդերձ մտեալ իցէ` ելցէ եւ կինն ընդ նմա: