Ա․ Լոպուխին
Եվ Նա ասաց Մովսեսին. «Բարձրացե՛ք Տիրոջ մոտ դու, Ահարոնը, Նադաբը, Աբիուդն ու Իսրայելի ծերերից յոթանասուն այր և հեռվից երկրպագեք։ (Սինոդական թարգ․)[1]
Ժողովուրդը՝ որպես կնքված ուխտի անդամ (համար 6-8), կարող է ունենալ իր ներկայացուցիչները՝ 70 ծերերին՝ 70 ընտանիքների պարագլուխներին (Ելք 1:5), մոտենալու համար լեռան ստորոտին՝ Տիրոջը երկրպագելու և արտահայտելու իրենց աստվածվախությունն ու ամբողջական հնազանդությունը։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Աստուած ասաց Մովսէսին. «Բարձրացէ՛ք Տիրոջ մօտ դու, Ահարոնը, Նաբադը, Աբիուդն ու Իսրայէլի ծերերից եօթանասուն տղամարդ: Նրանք Տիրոջը թող երկրպագեն հեռուից:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսին ասաց. « Տիրոջ մոտ ելե՛ք, դու և Ահարոնը, Նադաբը և Աբիուդը, Իսրայելի ծերերից յոթանասուն հոգի ու հեռվից երկրպագություն արեք:
(Գրաբար) Եւ ասէ ցՄովսէս. Ել առ Տէր, դու եւ Ահարոն, եւ Նաբադ եւ Աբիուդ` եւ եւթանասուն այր ի ծերոցն Իսրայէլի: Եւ երկիր պագցեն Տեառն ի հեռաստանէ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: