Ա. Լոպուխին
26-29․ Սատիմի փայտից նիգեր կպատրաստես. հինգ նիգ՝ խորանի մի կողմի մույթի համար: [26] Եվ հինգ նիգ՝ խորանի մյուս կողմի մույթի համար, և հինգ նիգ՝ խորանի ետևի՝ ծովահայաց կողմի մույթի համար։ Եվ ներսի նիգը պետք է անցնի մույթերի միջով՝ մի ծայրից մինչև մյուս ծայրը: Մույթերը կպատես ոսկով։ Եվ դրանց օղակները, այսինքն՝ նիգերի անցնելու տեղերը, կպատրաստես ոսկուց, և նիգերը կպատես ոսկով: (Սինոդական թարգ․)
Իրենց ծայրերով հիմքերի մեջ դրված լինելով՝ խարիսխներն ամրանում էին ներքևում՝ իրենց հիմքերում։ Ամրություն ապահովելու համար կցվում էին նիգեր՝ ամեն կողմում հինգ հատ։ Քանի որ նիգերը անցկացվում էին օղակների միջով, հետևաբար կլոր տեսք են ունեցել։ Դրանցից մեկի մասին ասվում է՝ «մի նիգ էլ մույթերի միջով թող անցնի մի ծայրից մինչև մյուսը», ավելի ճիշտ՝ «խարիսխների հաստության միջով», այսինքն՝ խարիսխների մեջ բացված անցքերով։ Սրան համապատասխանելով՝ չորս այլ նիգեր էլ պետք է անցնեին արտաքուստ՝ խորանի արտաքին, ճակատային պատերի վրայով։ Հինգերորդ նիգի մասին նկատումը, թե՝ այն շարունակվում է մի ծայրից մյուսը, մատնանշում է դրա երկարությունը, որը հավասար էր խորանի ողջ երկարությանը։ Ինչ վերաբերում է նիգերի գրաված դիրքերին՝ բնագիրը ոչինչ չի ասում։ Կարելի է միայն կարծել, որ ներքին նիգն անցնում էր խարսխի բարձրության մեջտեղով, առաստաղի և հատակի համեմատ միևնույն հեռավորությամբ։ Մյուս չորսն այնպիսի դիրքով էին տեղակայված, որ երկուսը «ներքին» նիգից ներքև էին հավասար հեռավորությամբ թե՛ այդ և թե՛ հաջորդ նիգից, իսկ մյուս երկուսը դրանից ավելի բարձր էին։
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Կարծր փայտից նիգեր կը պատրաստես. հինգ նիգ՝ վրանի մի կողմի մոյթի համար,
(Արարատ թարգ․) Եվ սատիմի փայտից նիգեր կպատրաստես. հինգ նիգեր վրանի մեկ կողմի տախտակների համար,
(Գրաբար) Եւ արասցես նիգս յանփուտ փայտից. հինգ նիգ առ մի սիւն ի միոջէ կողմանէ խորանին,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: